Ադրբեջանը խախտել է զինադադարը

Armenpress 03:29, 18 Հոկտեմբեր, 2020
ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հերթական անգամ խախտելով հումանիտար հրադադարը, հակառակորդը հյուսիսային ուղղությամբ ժամը 00:04-ից 02:45-ն ընկած ժամանակահատվածում վարել է հրետանային և հրաձգային կրակ, իսկ հարավային ուղղությամբ ժամը 02:20-ից 02:45-ն ընկած ժամանակահատվածում հասցրել է հրթիռային հարվածներ։ 
«Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը։ 
ՀՀ ԱԳՆ-ն հոկտեմբերի 17-ին հայտարարություն էր տարածել այն մասին, որ Հայաստանի Հանրապետությունը և Ադրբեջանի Հանրապետությունը հոկտեմբերի 18-ին, տեղական ժամանակով ժամը՝ 00:00-ից որոշել են հաստատել մարդասիրական զինադադար:


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am