Բազմաթիվ իսրայելցիներ Իսրայելի ու Ադրբեջանի միջև ռազմական համագործակցության դեմ բողոքի երթ են անցկացրել

Armenpress 18:39, 17 Հոկտեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բազմաթիվ իսրայելցիներ ավտոշարասյունով շարժվել են դեպի Երուսաղեմում գտնվող Քնեսեթի շենք՝ ի նշան բողոքի ԼՂ հակամարտության ընթացքում Իսրայելի ու Ադրբեջանի միջև ռազմական համագործակցության դեմ:

«Արմենպրես»-ի  հաղորդմամբ՝ այս մասին գրում է The Jerusalem Post-ը:

Լրատվամիջոցը հայտնում  է, որ երթի մասնակիցները Երուսաղեմ են շարժվել Հայաստանի պետական դրոշի գույներով ներկված ավտոմեքենաների երկար շարասյունով:  

Լրատվամիջոցը հիշեցրել է, որ Իսրայելի կողմից անօդաչու թռչող սարքերի վաճառքն Ադրբեջանին ու դրանց կիրառումը ԼՂ հակամարտության գոտում արժանացել է միջազգային քննադատության:

«Փաստորեն, հիմա դրա մասին կարծիք են հայտնում նաև իսրայելցիները»,- եզրակացրել է The Jerusalem Post-ը:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am