Հայկական կողմը խոցել է Ադրբեջանի ևս մեկ ՍՈՒ-25 ինքնաթիռ

Armenpress 15:41, 15 Հոկտեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայկական կողմը խոցել է ադրբեջանական ևս մեկ ՍՈՒ-25 ինքնաթիռ: «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում այս մասին հայտնեց Հակաօդային պաշտպանության զորքերի պետի տեղակալ-շտաբի պետ Գարիկ Մովսեսյանը:

«Ասուլիսից 10 րոպե առաջ ստացանք տեղեկատվություն, որ հակառակորդի հերթական ՍՈՒ-25 տեսակի ինքնաթիռ է խոցվել»,-ասաց Մովսեսյանը:

Արցախի Պաշտպանության բանակի հակաօդային պաշտպանության ստորաբաժանումները հոկտեմբերի 12-ին ևս հակառակորդի Սու-25 գրոհիչ ինքնաթիռ էին խոցել:

Աննա Գրիգորյան



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am