Մեր մրցակիցները. Վրաստանը չկարողացավ հաղթել Հյուսիսային Մակեդոնիային

Armenpress 00:43, 15 Հոկտեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի Ազգերի լիգայի որակավորման C դիվիզիոնում, որտեղ ընդգրկված է նաև Հայաստանի ընտրանին, կայացան չորրորդ տուրի հանդիպումները: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` Հյուսիսային Մակեդոնիայի ֆուտբոլի ընտրանին մրցեց Վրաստանի հավաքականի դեմ:

Վրացիներին հաջողվեց խաղի 75-րդ րոպեին բացել հաշիվը, սակայն ունենալով թվային առավելություն, այնուամենայնիվ չկարողացավ պահպանել հաղթական հաշիվը: Մրցավարի կողմից ավելացված 3-րդ րոպեին 11 մետրանոց հարվածով Հյուսիսային Մակեդոնիան հավասարեցրեց հաշիվը: Խաղի մնացած ժամանակահատվածում դարպասի գրավում չարձանագրվեց: Վրաստան-Հյուսիսային Մակեդոնիա` 1:1:

Այս տուրի շրջականերում Հայաստանի ընտրանին ոչ-ոքի` 1:1 հաշվով ավարտեց հանդիպումը Էստոնիայի հետ:

Ազգերի լիգայի 5-րդ տուրի շրջականներում նոյեմբերի 15-ին Հայաստանը կխաղա Վրաստանի, իսկ Հյուսիսային Մակեդոնիան` Էստոնիայի հետ:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am