Կառավարությունը հավանություն է տվել «Վարձկանների հավաքագրման, օգտագործման և ուսուցման դեմ» միջազգային կոնվենցիային

Armenpress 20:40, 14 Հոկտեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կառավարությունը հավանություն է տվել «Վարձկանների հավաքագրման, օգտագործման, ֆինանսավորման և ուսուցման դեմ» միջազգային կոնվենցիան վավերացնելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ կառավարության օրենսդրական նախաձեռնությանը: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, որոշումը տեղադրված է կառավարության պաշտոնական կայքում: Նշվում է, որ համաձայն միջազգային պայմանագրում ամրագրված պարտավորությունների՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանությունը որոշելու նպատակով դիմել Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարան:

Սահմանադրությանը համապատասխանող ճանաչելու մասին որոշման առկայության դեպքում՝ կառավարության օրենսդրական նախաձեռնությունը սահմանված կարգով կներկայացվի Ազգային ժողով:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am