Թոմ Քրուզը Հռոմում նկարահանվել Է «Առաքելությունն անիրագործելի Է 7» ֆիլմի համար հետապնդման տեսարանում

Armenpress 12:39, 14 Հոկտեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թոմ Քրուզն Իտալիա Է տեղափոխվել «Առաքելությունն անիրագործելի Է 7» մարտաֆիլմի հետապնդման տեսարաններում նկարահանվելու համար: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է Daily Mail-ը: Դերասանը Հեյլի Էթվելի (ֆրանշիզայի նորեկը) հետ մեծ արագությամբ Հռոմով ընթանում Է առանց դռների ավտոմեքենայով:

Թվիթերյան AP Entertainment օգտահաշվում հայտնվել Է նկարահանման հոլովակը, որում հետապնդման վերջում Թոմ Քրուզը ցատկում Է ոստիկանական մեքենայի վրայով՝ բացում դուռը եւ Էթվելին օգնում Է այնտեղից դուրս գալ: Վերջին մի քանի օրվա ընթացքում Թոմ Քրուզին արդեն քանիցս տեսել են «Առաքելությունն անիրագործելի Է» ֆիլմի տեսարանների նկարահանությանը:

Դրանից առաջ նա Նորվեգիայում պարաշյուտով ցատկել Է մոտոցիկլի վրա եւ անցել շարժվող գնացքի տանիքի վրայով: Դերասանը միշտ ինքն Է կատարում տրյուկները: Ժապավենի համաշխարհային պրեմիերան պլանավորված Է 2021 թվականի նոյեմբերի 17-ին, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am