Գերմանիան զգուշացրել է Թուրքիային զերծ մնալ Միջերկրածովյան սադրանքներից

Armenpress 15:20, 13 Հոկտեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիան պետք է զերծ մնա սադրանքներից արևելյան Միջերկրածովյան տարածաշրջանում: Այս մասին հոկտեմբերի 13-ին հայտարարել է Գերմանիայի արտաքին գործերի նախարար Հայկո Մաասը՝  Գերմանիայի համերաշխությունը հայտնելով ԵՄ գործընկերներ Կիպրոսին և Հունաստանին:

Բեռլինում Կիպրոս և Հունաստան թռիչքից առաջ նա ընդգծել է, որ Անկարան պետք է դադարեցնի սադրանքը, եթե կառավարությունը շահագրգիռ է բանակցություններում, ինչպես դա բազմիցս նշել է: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «Ռոյթերս»-ը, Մաասը Թուրքիային կոչ է արել բաց լինել բանակցությունների համար և չվերսկսել գազի հետախուզական աշխատանքը՝ ծովային վիճելի տարածքներում:

Թուրքական Oruc Reis նավը հոկտեմբերի 12- 22-ը սեյսմիկ հետախուզության է մեկնել Արեւելյան Միջերկրածով՝ Հունաստանի կղզիներից ոչ հեռու: Հունաստանի արտաքին գործերի նախարարությունը թուրքական հետախուզական նավի` հունական ջրեր ուղարկելն անվանել է լարվածության էսկալացիա և տարածաշրջանում անվտանգությանն ու խաղաղությանն  ուղղված ուղիղ վտանգ: Հունաստանը դիմել է Եվրամիությանը՝ պատժամիջոցներ կիրառել Թուրքիայի նկատմամբ օֆշորային հետախուզական իրավունքների հետ կապված:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am