Մոսկվայում մեկնարկել է Զոհրաբ Մնացականյանի հանդիպումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ

Armenpress 10:58, 13 Հոկտեմբեր, 2020

ՄՈՍԿՎԱ, 13 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մոսկվայում մեկնարկել է ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի հանդիպումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի հետ: Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ի թղթակիցը:

Համանախագահների հետ հանդիպումը կայանում է ՀՀ ԱԳ նախարարի՝ Ռուսաստան պաշտոնական այցի շրջանակներում:

Լուսանկարները՝ Հայկ Մանուկյանի


Այս թեմայով

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am