Արցախի ՊԲ-ն հրապարակել է զոհված զինծառայողների անուններ. ԼՐԱՑՎԱԾ

Armenpress 10:48, 13 Հոկտեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը հրապարակել է ադրբեջանական ագրեսիան հետ մղելու ընթացքում զոհված զինծառայողների անուններ:

Երանոսյան Գարեգին Արտուշի, ծնվ. 1982թ. Համբարձումյան Հակոբ Սմբատի, ծնվ. 1996թ. Խաչատրյան Հրայր Սուրիկի, ծնվ. 1981թ. Մինասյան Արթուր Նորիկի, ծնվ. 1981թ. Ավետիսյան Խաչիկ Լևոնի, ծնվ. 1981թ. Ջանոյան Մելիք Զորիկի, ծնվ. 1993թ. Դադոյան Մարատ Զոհրակի, ծնվ. 2002թ. Օչինյան  Արման Արարատի, ծնվ. 1999թ. Հարությունյան Գևորգ Գագիկի, ծնվ. 2001թ. Կարապետյան Կարեն Մովսեսի, ծնվ. 2001թ. Մեսրոպյան Արգիշտի Սաշայի, ծնվ. 2000թ. Պողոսյան Ղուկաս Սամվելի, ծնվ. 1990թ. Ծատրյան Կարեն Սերյոժայի, ծնվ. 1977թ. Հովհաննիսյան Նարեկ Վաչագանի, ծնվ. 1992թ. Կամավորական Գրիգորյան Խաժակ Ֆորմիկի, ծնվ. 1973թ. Կամավորական Կարապետյան Վարդան Ֆրունզի, ծնվ. 1984թ. Կամավորական Թորոսյան Ռադիկ Պապինի, ծնվ. 1967թ.

Մինչ այս անունների հրապարակումն արդեն հայտնի էր 525 զոհի մասին:

ԼՐԱՑՈՒՄ- Արցախի ՊԲ-ն անունների հրապարակումից հետո հայտարարել է. «Հոկտեմբերի 12-ին և 13-ին հրապարակված զոհված զինծառայողների ցուցակներում տեղ են գտել մի շարք անճշտություններ: Մասնավորապես նշված ցուցակներում ներառված են եղել Արթուր Արամայիսի Առաքելյանի, Հակոբ Խաչատուրի Հակոբյանի, Զարզանդ Հովհաննեսի Բարսեղյանի, Վահրամ Վաչագանի Հովհաննիսյաննի, Գևորգ Մանվելի Մանուկյանի, Արմեն Զավենի Ամիրջանյանի, Իշխան Ռաֆիկի Ասլանյանի, Միսակ Հակոբի Սաֆարյանի, Հայկ Արարատի Հակոբյանի և Արթուր Նորիկի Մինասյանի անունները, ովքեր ինչպես պարզվել է ողջ են»:



Այս թեմայով

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am