ԱՄՆ էներգետիկական խոշոր ընկերություն Chevron-ը հեռանում Է Ադրբեջանից

Armenpress 15:14, 12 Հոկտեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանի Պետական հարկային ծառայությունը հաղորդել Է Միացյալ Նահանգների խոշոր Էներգետիկական ընկերության՝ Chevron-ի կողմից երկրում իր ներկայացուցչությունը լուծարելու մասին: Ավելի վաղ Chevron-ը բաժնետեր Էր Ազերի - Չիրագ - Գյունեշլի (ԱՉԳ) հանքավայրերի շահագործման եւ Բաքու - Թբիլիսի - Ջեյհան (ԲԹՋ) նավթամուղի նախագծերում: Բայց 2019 թվականի նոյեմբերի 4-ին ընկերությունը համաձայնագիր Է ստորագրել Հունգարիայի MOL ընկերության հետ Ադրբեջանում ակտիվները 1,57 միլիարդ դոլարով վաճառելու շուրջ. 9,57 տոկոսի վաճառք ԱՉԳ-ի եւ 8,9 տոկոսի՝ ԲԹՋ-ի նախագծում: Գործարքը փակվել Է 2020 թվականի ապրիլի 16-ին: Այսպիսով, ապրիլից Chevron-ը երկրում ոչ մի նախագծի մասնակից չԷ:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am