Ադրբեջանի կողմից խաղաղ բնակչությանը թիրախավորելու հետևանքով Արցախում զոհերի թիվը հասել է 25-ի

Armenpress 20:35, 11 Հոկտեմբեր, 2020

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 11 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանի կողմից խաղաղ բնակչության թիրախավորելու հետևանքով հոկտեմբերի 11-ի գիշերվա դրությամբ Արցախում 25 մարդ զոհվել է, ևս 102-ը՝ վիրավորվել:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Արցախի մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը՝ հավելելով, որ միայն հոկտեմբերի 10-ին զոհվել է 5 քաղաքացի:

«Պետք է շեշտել, որ նույնիսկ մինչև 90-100 կմ հեռավորության վրա գտնվող բնակավայրերը նույնպես թիրախավորվել են` մի մասը հեռահար հրթիռներով, մյուս մասը հարվածային ԱԹՍ-ներով»,- ասաց Բեգլարյանը:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am