Արցախի միջազգային ճանաչումը արցախահայության անվտանգության ապահովման միակ ճանապարհն է. Միրզոյան

Armenpress 14:20, 11 Հոկտեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանն Արցախի ինքնորոշման իրավունքի միջազգային ճանաչումը համարում է արցախահայության կյանքի իրավունքի և անվտանգության ապահովման միակ ճանապարհը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Արարատ Միրզոյանն  այս մասին գրառում է կատարել «Ֆեյսբուք»-ի իր էջում:

«Արցախի ինքնորոշման իրավունքի միջազգային ճանաչումը արցախահայության կյանքի իրավունքի և ֆիզիկական անվտանգության ապահովման միակ ճանապարհն է։ Աշխարհը պետք է առերեսվի սրա հետ»,- գրել է ՀՀ ԱԺ նախագահը։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am