Չեռնոգորիայի թիմի դարպասապաահը Ադրբեջանի դեմ տոնած հաղթանակը նվիրել է Հայաստանին

Armenpress 21:46, 10 Հոկտեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 10 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի «Ալաշկերտ»-ի և Չեռնոգորիայի ազգային թիմի դարպասապահ Անդրիյա Դրագոևիչը Ազգերի լիգայի երրորդ տուրում Ադրբեջանի նկատմամբ տոնած հաղթանակը նվիրել է Հայաստանին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ`  Դևագոևիչը Ինսթագրամի իր էջի սթորի բաժնում լուսանկար է տեղադրել և գրել. Քեզ համար Հայաստան:

Ազգերի լիգայի երրորդ տուրում Չեռնոգորիան մրցեց ադրբեջանի ընտրանու հետ և պարտության մատնեց 2:0 հաշվով:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am