Շվեյցարահայերը բողոքի ցույցեր են անցկացրել ընդդեմ ադրբեջանա-թուրքական ագրեսիայի

Armenpress 18:39, 10 Հոկտեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շվեյցարիայի հայ համայնքն իր աջակցություն է հայտնում Արցախին և Հայաստանին։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ շվեյցարահայերը բողոքի ցույցեր են անցկացրել և դատապարտել ադրբեջանա-թուրքական ագրեսիան։

«Հայերն այսօր»-ը զրուցել է Շվեյցարիա-Հայաստան բարեկամական խմբի գլխավոր քարտուղար Սարգիս Շահինյանի հետ։ Նա պատմել է, որ բողոքի ակցիաների շնորհիվ միջազգային մամուլը սկսեց անդրադառնալ Արցախում կատարվող իրադարձություններին։

Հայ համայնքը կապեր է հաստատել Շվեյցարիայի քաղաքական վերնախավի հետ և ուշադրություն հրավիրել Արցախում ստեղծված իրավիճակի վրա։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am