Տորոնտոյում անցկացվում են Թուրքիայի և Ադրբեջանի ագրեսիան կանխելու պահանջով բողոքի ցույցեր

Armenpress 00:23, 10 Հոկտեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կանադայի Տորոնտո քաղաքում անցկացվում են Թուրքիայի և Ադրբեջանի ագրեսիան կանխելու պահանջով բողոքի ցույցեր: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Տորոնտոյում հայ համայնքի ներկայացուցիչները և օտարազգիները քայլերթով  շարժվել են դեպի Թուրքիայի դեսպանատուն, ձեռքներին ունեցել են «Արցախը հայկական է» «Կանադայի մասնակցությամբ թուրքական դրոնները սպանում են քաղաքացիական անձանց» խորագրով պաստառներ:

Հոկտեմբերի 5-ին Կանադայի Արտաքին գործերի նախարար Ֆրանսուա-Ֆիլիպ Շամպայնը հայտարարել է Թուրքիային ռազմական սարքավորումների մատակարարումը կասեցնելու մասին:

Ֆրանսուա-Ֆիլիպ Շամպայնը հավելել է, որ Կանադան կոչ է անում անհապաղ քայլեր ձեռնարկել բռնության կանխարգելման և քաղաքացիական բնակչության պաշտպանության ուղղությամբ:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am