Բաչկովը պրոֆեսիոնալ ռինգում առաջին հաղթանակից հետո կրել է հայ զինվորին նվիրված հատուկ շապիկ

Armenpress 23:36, 9 Հոկտեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 9 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի բռնցքամարտի հավաքականի անդամ, Եվրոպայի չեմպիոն, աշխարհի առաջնության մեդալակիր Հովհաննես Բաչկովը հաղթել է պրոֆեսիոնալ ռինգում առաջին մենամարտում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ`  Դուբայում կայացած երեկոյի ընթացքում 8-ռաունդանոց մենամարտում գյումրեցի մարզիկն ուժերն է չափել Վենեսուելայից Սամուել Գոնսալեսի հետ: Բաչկովը մրցավարների միաձայն որոշմամբ հաղթել է:

Մենամարտի ավարտից հետո Բաչկովը ռինգում կրել է հատուկ շապիկ որի վրա գրված է եղել. «Հայաստանի պաշտպաննե՛ր, մեր անպարտելի զինվորնե՛ր, մենք կանգնա՛ծ ենք ձեր կողքին»:

 

 

 

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am