Սփյուռքի տարբեր համայնքներից Հայաստան է հասնում տասնյակ տոննաների օգնություն

Armenpress 13:45, 9 Հոկտեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Այս օրերին սփյուռքի տարբեր համայնքներից Հայաստան է հասնում տասնյակ տոննաների օգնություն: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակից:

«Գրեթե բոլոր համայնքները համախմբվել են Արցախի և համահայկական պայքարի շուրջ: 

Հայաստան եկող օգնության համակարգմամբ զբաղվում է Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակը»,- ասված է հաղորդագրության մեջ:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am