Երևանը և Բաքուն հաստատել են Մոսկվայում քննարկումներին մասնակցությունը. ՌԴ ԱԳՆ
ՄՈՍԿՎԱ, 9 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանը և Ադրբեջանը հաստատել են իրենց արտաքին գործերի նախարարների մասնակցությունը հոկտեմբերի 9-ին Մոսկվայում կայանալիք քննարկմանը, որը հրավիրել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը: Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
«Երևանը և Բաքուն հաստատել են Մոսկվայում քննարկումներին մասնակցությունը՝ արտաքին գործերի նախարարների մակարդակով: Ընթանում է ակտիվ նախապատրաստություն»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշել է նա:
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը կոչ է արել հումանիտար նկատառումներով դադարեցնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ընթացող ռազմական գործողությունները: Կրեմլը տեղեկացրել էր՝ ՌԴ Արտգործնախարարի միջնորդությամբ այս թեմայով խորհրդակցություններ անցկացնելու համար հոկտեմբերի 9-ին Մոսկվա են հրավիրվել Հայաստանի և Ադրբեջանի Արտաքին գործերի նախարարները:
- ԲՏԱ նախարարության և «Ստարտափ Արմենիա» հիմնադրամի միջև փոխըմբռնման
հուշագիր է ստորագրվել
- ԵԱՏՄ-ից Հայաստանի դուրս գալու նախաձեռնություն չկա․ Արման Եղոյան
- Նշվել է Հայ-ռուսական համալսարանի օրը. այս տարի բուհ են ընդունվել
ռեկորդային թվով ուսանողներ
- Հայաստանն ու Հնդկաստանը փոխշահավետ ծրագրեր կարող են իրականացնել մի շարք
ոլորտներում, Արմեն Սարգսյանն ընդունել է Կիշան Դան Դևալին
- Ադրբեջանի իշխանությունները քաղաքականացնում են գերիների վերադարձը. ՀՀ
ՄԻՊ-ը՝ Կոլումբիայի համալսարանի քննարկմանը