Վրաստանում երկու ԱԹՍ է ընկել Ադրբեջանի հետ սահմանակից գյուղերի մատույցներում

Armenpress 21:04, 7 Հոկտեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանի Հանրապետության տարածքում առնվազն երկու անօդաչու թռչող սարք է ընկել Ադրբեջանի հետ սահմանակից գյուղերի մատույցներում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին հայտնում է Վրաստանի Ներքին գործերի նախարարության պաշտոնական կայքը:

Անօդաչու թռչող սարքերն ընկել են հոկտեմբերի 7-ի երեկոյան, Կախեթի երկրամասի Սանավարդո և Ուդաբնո գյուղերում: Պատահարից որևէ մեկը չի տուժել:

Վրաստանի Ներքին գործերի նախարարությունը հայտնում է, որ միջադեպի առնչությամբ անհապաղ նախաքննություն է սկսվել:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am