Լատվիայի նախագահի խորհրդականը աջակցություն է հայտնել Արցախին

Armenpress 00:26, 7 Հոկտեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լատվիայի նախագահի արտահաստիքային խորհրդական, Ռիգայի Դումայի անդամ Յուրկիս Կլոտինշը աջակցություն է հայտնել Արցախին և «Ֆեյսբուք»-ի իր էջում հրապարակել է Լատվիայում հայ երիտասարդների կողմից պատրաստած տեսահոլովակ: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը,  Յուրկիս Կլոտինշը նաև գրառում է կատարել, որում նշել է.

«Լատվիայի հայ երիտասարդությունը հիշեցնում է 100 տարի առաջ Օսմանյան կայսրության կողմից իրականացված Հայոց ցեղասպանության հետևանքով իր ժողովրդի կրած տառապանքների մասին և կոչ է անում անտարբեր չմնալ այն սպառնալիքի հանդեպ, որին այսօր բախվում են իրենց հայրենակիցները պատմական հայրենիքում, ուր մտնում է նաև Արցախը կամ Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանը»:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am