Արցախի և Ադրբեջանի շփման գծում գիշերը համեմատաբար հանգիստ է անցել
ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Արցախի և Ադրբեջանի շփման գծում հոկտեմբերի 5-ի լույս 6-ի գիշերը համեմատաբար հանգիստ է անցել։ Այս մասին հաղորդում է ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը։
«Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում մարտական գործողություններն անհապաղ դադարեցնելու վերաբերյալ միջազգային հանրության բազմաթիվ կոչերից հետո գիշերը սահմանին համեմատաբար հանգիստ է անցել։ Հետագա սրացումների դեպքում ամբողջ պատասխանատվությունը կրելու է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` նշում է Ստեփանյանը։
Կարծիքներ
Հարցազրույցներ
Փաստ մեկնաբանությամբ