ՊԲ-ն մարտավարական հնարքի միջոցով ծուղակն է գցել հակառակորդին ու ոչնչացրել ստորաբաժանման մեծ մասը

Armenpress 20:31, 5 Հոկտեմբեր, 2020

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 5 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության պաշտպանության բանակը ռազմաճակատի ամենաբարդ ուղղություններից մեկում հոկտեմբերի 5-ին կիրառել է մարտավարական հնարքներ՝ ծուղակը գցելով հակառակորդին ու ոչնչացնելով նրա ստորաբաժանման մեծ մասը:

Մասնավորապես՝ հայկական կողմն ադրբեջանական ստորաբաժանումների մոտ ստեղծել է նահանջի տպավորություն, ինչից հետո հակառակորդը, փորձելով արագ կերպով զբաղեցնել հայկական ուժերի թողած դիրքերը, հայտնվել է ծուղակում։ Այնուհետև, հրետանային հուժկու հարվածի արդյունքում ոչնչացվել է ադրբեջանական ստորաբաժանման մեծ մասը։ Մարտադաշտում թողնելով ավելի քան 200 սպանված զինծառայող, հակառակորդը անկանոն կերպով դիմել է փախուստի։

Ինչպես հաղորդում է  «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից: 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am