Արցախը և Հայաստանը հերքում են Մինգեչաուրին հարվածելու մասին ադրբեջանական ապատեղեկատվությունը

Armenpress 23:07, 4 Հոկտեմբեր, 2020

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 4 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մինգեչաուրի ուղղությամբ Արցախի ՊԲ-ն որևէ գործողություն չի իրականացրել: Այս մասին  «Արմենպրես»-ին ասաց Արցախի նախագահի մամուլի քարտուղար Վահրամ Պողոսյանը:

Վահրամ Պողոսյանը շեշտեց, որ ոչ մի հարված ոչ Մինգեչաուրի ՀԷԿ-ի, ոչ ՋԷԿ-ի, ոչ քաղաքի, ոչ էլ ջրամբարի ուղղությամբ չի եղել:

«Հարվածելու որևէ առիթ և անհրաժեշտություն չենք տեսնում»,- ասաց Պողոսյանը:

ԼՐԱՑՎԱԾ

ՀՀ պաշտպանության նախարարությունը ևս պաշտոնապես տեղեկացնում է, որ Ադրբեջանի ղեկավարության  հայտարարությունները, թե, իբր,  Հայաստանի Հանրապետության տարածքից հարձակում է իրականացվել Մինգեչաուրի ուղղությամբ, հերթական կեղծիքն է։ Հայաստանից Ադրբեջանի ուղղությամբ որևէ տիպի կրակ չի վարվել։ Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am