ՀՀ վարչապետը համոզված է, որ անհրաժեշտության դեպքում ՌԴ-ն իր պայմանագրային պարտավորությունը կկատարի

Armenpress 20:03, 4 Հոկտեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում ներկա է ռուսական 102-րդ ռազմաբազան, և Հայաստանը  Ռուսաստանի հետ ունի հակաօդային պաշտպանության համատեղ համակարգ, որի շուրջ պայմանագիրը հստակ ձևակերպում է, թե որ դեպքերում կարող է այդ զինուժն օգտագործվել նաև Հայաստանի անվտանգությունն ապահովելու համար: «Արմենպրես»-ի հաղորդմամբ`  գերմանական «Bild»-ին տված հարցազրույցում այս մասին ասել է  ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով հարցին, թե հնարավո՞ր է, որ ռուսական բանակն օգնի Հայաստանին:

Պատասխանելով հարցին, թե ո՞ր դեպքում դա կարող է տեղի ունենալ, Նիկոլ Փաշինյանը ասաց.

«Դա պայմանագրով նախատեսված կոնկրետ դեպքեր են, և համոզված եմ, որ եթե այդ դեպքերը վրա հասնեն, Ռուսաստանն իր պայմանագրային պարտավորությունները կկատարի»:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am