Թբիլիսին հերքել է Վրաստանի տարածքով Ադրբեջան զենք տեղափոխելու մասին տեղեկությունը

Armenpress 15:56, 4 Հոկտեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանի Արտաքին գործերի նախարարի տեղակալ Լաշա Դարսալիյան հերքել է այն տեղեկությունը, թե Վրաստանի տարածքով զենք է տեղափոխվել Ադրբեջան: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը:

«Վերջերս տեղեկություն է տարածվել այն մասին, թե իբր Վրաստանի տարածքով զենք է տեղափոխվել Ադրբեջան, ինչը միանշանակ ապատեղեկատվություն է և սուտ: Ես ցանկանում եմ կոչ անել հայկական կողմին և ողջ ժողովրդին` չտրվել այդպիսի ապատեղեկատվությանը»,- ասել է Դարսալիյան:

Հոկտեմբերի 3-ին Վրաստանի կառավարությունը որոշում է ընդունել արգելել ռազմական նշանակության բեռների տեղափոխումը Հայաստան և Ադրբեջան` Լեռնային Ղարաբաղի տարածքում ռազմական գործողությունների վերսկսման պատչառով:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am