Ռուս և հայ լրագրողներով ու ամերիկացի կամավորներով միկրոավտոբուսը ԼՂ-ում ընկել է հրետանու կրակի տակ

Armenpress 17:20, 2 Հոկտեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուս և հայ լրագրողներով ու ամերիկացի կամավորներով միկրոավտոբուսն Արցախում ընկել է հրետանու կրակի տակ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով սեփական թղթակցին: 

Լրատվամիջոցը հայտնում է, որ տուժածներ չկան:

Մանրամասները ճշտվում են: 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am