Ֆուտբոլի ֆեդերացիան իր ցավակցությունն է հայտնում զոհված ֆուտբոլիստի ընտանիքին և հարազատներին

Armenpress 15:49, 2 Հոկտեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ցավակցությունն է հայտնում զոհված ֆուտբոլիստի ընտանիքին և հարազատներին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է ՀՖՖ-ն: Ֆեդերացիայի տարածած հաղորդագրությունում ասվում է. « Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան խորը վշտով տեղեկացավ Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով զոհված, Վարդենիս համայնքի «Անդրանիկ» մարզադպրոցի ֆուտբոլիստ, 26-ամյա Լևոն Մեխակի Սևոյանի մահվան մասին։

ՀՖՖ-ն ցավակցում է Լևոնի ընտանիքին, հարազատներին, ընկերներին նրա անժամանակ մահվան կապակցությամբ, ինչպես նաև Ադրբեջանի կողմից սեպտեմբերի 27-ին սանձազերծված պատերազմի բոլոր զոհերի հարազատներին»:

Լևոն Մեխակի Սևոյանը զոհվել է Արցախում՝ առաջնագծում: 

 

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am