Երկու օրում Հայփոստի ԱՄՆ-ի մասնաճյուղում հավաքվել է առաջնագծի համար նախատեսված 20 տոննա ծանրոց

Armenpress 14:50, 2 Հոկտեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայփոստի ԱՄՆ-ի մասնաճյուղի, Hayastan All Armenian Fund Հայաստան համահայկական հիմնադրամի և Կալիֆորնիայի հայ համայնքի ջանքերով երկու օրվա մեջ Հայփոստի ԱՄՆ-ի մասնաճյուղի պահեստում հավաքվել է առաջնագծի համար նախատեսված 20 տոննա ծանրոց, որից 14 տոննան կուղարկվի արդեն այսօր երեկոյան: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին «Հայփոստ» ընկերությունից: «Որպես փոստային կապի ազգային օպերատոր խոստանում ենք. ամբողջը տեղ ենք հասցնելու: Բոլորս հանուն հաղթանակի»,- ասված է հաղորդագրության մեջ:

 

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am