Հայկական ՀՕՊ-ն Արցախում խոցել է ադրբեջանական ինքնաթիռ և երկու ԱԹՍ

Armenpress 13:08, 2 Հոկտեմբեր, 2020

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 2 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայկական հակաօդային պաշտպանության ուժերն Արցախի հարավարևելյան ուղղությամբ ժամը 12:15-ին խոցել են հակառակորդի ինքնաթիռ, իսկ հյուսիսային ուղղությամբ ժամը 12:07-12:10-ն ընկած ժամանակահատվածում՝ երկու ԱԹՍ։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ պաշտապանության նախարարության մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը:

«Ճակատի տարբեր ուղղություններում ընթանում են մարտեր, ոչնչացվել են հակառակորդի կենդանի ուժ և զրահատեխնիկա, մասնավորապես՝ տանկեր»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշել է Ստեփանյանը։

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am