ՀՀ տարածք ներխուժած թշնամական 4-րդ ԱԹՍ-ն ևս ոչնչացվեց

Armenpress 00:09, 2 Հոկտեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի տարածք ներխուժած թշնամական 4 անօդաչու թռչող սարքերից չորրորդը ևս ոչնչացվել է: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Չորրորդն էլ ոչնչացվեց: Հանդարտ, վստահ և դուխով: Հաղթելու ենք»,- գրել է  Փաշինյանը:

Ավելի վաղ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել էր, որ Հայաստանի ՀՕՊ ուժերը խոցել են հակառակորդի 3 ԱԹՍ, ընթանում է չորրորդի տեղորոշման եւ չեզոքացման գործընթացը:

 

 

 

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am