Սա կատակի է նման, բայց ինձ փրկեց գնդակը.իսպանացի լրագրողը պատմել է ադրբեջանական արկից փրկվելու մասին

Armenpress 22:45, 1 Հոկտեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Իսպանացի լրագրող Պաբլո Գոնսալեսին, ով Արցախի Մարտունի քաղաքում ընկել է ադրբեջանական հրետակոծության տակ, հաջողվել է փրկվել: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, նրան հաջողվել է փրկվել «Բարսելոնա» ֆուտբոլային ակումբի տարբերանշանով գնդակի շնորհիվ, որն ընկած է եղել բակերից մեկում և գրավել է նրա ուշադրությունը: Պաբլոն գնացել է այն նկարելու և հրետակոծության պահին նրան հաջողվել է բակում պառկել գետնին և փրկվել:

«Սա կատակի է նման, բայց ինձ փրկեց գնդակը, որը նկատել էի բակում: Գնացի գնդակը լուսանկարելու և բակում կարողացա պառկել և փրկվել: Այս անգամ արկը ինձ շատ-շատ մոտ էր ընկել»,- գրել է Գոնսալեսը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am