Խաչանովը Ռոլան Գարոսի հաջորդ փուլում է

Armenpress 21:25, 1 Հոկտեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանը ներկայացնող հայկական արմատներով թենիսիստ Կարեն Խաչանովը շարունակում է պայքարը Ռոլան Գարոսում:

 «Արմենպրես»-ի հաղորդմամբ` տղամարդկանց մենախաղի երկրորդ շրջանում Խաչանովը մրցեց ևհաղթեց Չեխիան ներկայացնող Իրժի Վեսելիի հետ: 3 ժամ 35 րոպե ձգված մրցախաղում Խաչանովըհաղթանակ է 6:1, 6:7, 7:6, 7:6 հաշվով: Հաջորդիվ Խաչանովը կմրցի Չիլիից Կրիստիան Գարինի հետ:

Ռոլան Գարոսի մրցաշարն անցկացվում է 1891 թվականից, սակայն այն իր անվանումը ստացել է 1928 թվականից: Այս տարի ՌԳ-ի մրցանակային ֆոնդը կազմում է 38 միլիոն եվրո: 124-րդ անգամ անցկացվող մրցաշարը կեզրափակվի հոկտեմբերի 11-ին: Կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով մրցաշարին ներկա կլինեն ընդհանուր առմամբ հազար երկրպագու:  

 

 

 

 

 

 

 

 

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am