Թուրքիայում գոհ են ռուսական Բե-200-ի աշխատանքից Անթալիայի շրջանում

Armenpress 17:51, 1 Հոկտեմբեր, 2020
ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի իշխանությունները գոհ են ռուսական Բե-200 ամֆիբիա-ինքնաթիռի աշխատանքից Անթալիայի շրջանում անտառային հրդեհները մարելիս, անձնակազմը վտանգավոր գործողություններ չի կատարել: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ՌԻԱ Նովոստիին հայտարարել Է Անթալիայի նահանգի անտառային հրդեհների դեմ պայքարի վարչության ղեկավար Մուստաֆա Սյոնգյուրը:Ինչպես ավելի վաղ հաղորդել Էր Milliyet թերթը, Թուրքիայի իշխանությունները տեղեկություն են խնդրել ռուսական Բե-200ՉՍ ամֆիբիա-ինքնաթիռներից մեկի անձնակազմից, որոնք վարձակալել Էին անտառային հրդեհների դեմ պայքարելու համար: Ջուր վերցնելուց հետո ինքնաթիռը բավականին մոտ Է թռչել բնակելի շենքերին, որով անհանգստություն Է առաջացրել բնակիչների շրջանում:Ինչպես ավելի վաղ հայտարարել Է СМС Savunma Sanayi ինքնաթիռների շահագործող ընկերության տնօրենների խորհրդի անդամ Ֆիզուլի Մոլլաեւը, անտառային հրդեհը տեղի Է ունեցել տների մերձակայքում, որոնց վրա ինքնաթիռը թռչել Է անվտանգ բարձրությամբ: Ջուր վերցնելը տեղի Է ունեցել մոտակա հարմար ջրամբարից՝ հրդեհաշիջման բոլոր կանոնների համաձայն:Ավելի վաղ ռուսական ԶԼՄ-ները հաղորդել Էին, որ Բե-200 ամֆիբիա-ինքնաթիռի ռուսաստանցի օդաչուներն իբր վտանգավոր մանյովրներ են կատարել թուրքական Անթալիայի երկնքում՝ Օդանավակայանների պետական վարչության դիսպետչերական ծառայության հետ տեղի ունեցած թյուրիմացության պատճառով:«Ինքնաթիռը սովորականից ցածր Է թռչել, հենց այդ փաստը կարող Էր առաջացնել դիտորդների քննադատությունը: Բայց դա ոչ մի սպառնալիք չի ներկայացրել: Խցիկում գտնվել են թուրքական կողմի ներկայացուցիչներ, ամեն ինչ անցել Է հաստիքային ռեժիմով, մենք հետաքննություն չենք ձեռնարկել եւ անձնակազմից չենք պահանջել որեւԷ պարզաբանում: Մենք գոհ ենք անձնակազմի աշխատանքից, ոչ մի խնդիր չկա,-ասել Է գործակալության զրուցակիցը:Նա նշել Է, որ Անթալիայի անտառային հրդեհների դեմ պայքարի վարչությունը «ոչ մի հայտարարություն չի արել այդ առնչությամբ»: «Հավանաբար, լրագրողները ոչ մի հայտարարություն չեն արել իրենցից»,-հավելել Է գործակալության զրուցակիցը:


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am