Իրանում մեկ օրում կորոնավիրուսով վարակման ռեկորդային թվով նոր դեպքեր են հայտնաբերել

Armenpress 16:05, 1 Հոկտեմբեր, 2020
ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանում կորոնավիրուսով ախտահարման դեպքերի քանակը մեկ օրում ավելացել Է 3 820-ով, դա առավելագույն ցուցանիշն Է համավարակի սկզբից ի վեր: Հոկտեմբերի 1-ին այդ մասին հայտնել Է առողջապահության նախարարության հասարակայնության հետ կապերի դեպարտամենտի ղեկավար Սիմա Սադաթ Լարին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:«Երկրում կորոնավիրուսով ախտահարման նոր դեպքերի թիվը կազմել Է 3 820, վարակվածների ընդհանուր քանակը հասել Է 461 044-ի»,- մեջբերում Է նրա խոսքն Իրանի ԻՍԱԱ գործակալությունը: Օրական աճի նախորդ առավելագույն ցուցանիշը արձանագրվել Էր սեպտեմբերի 22-ին (3 712): Առողջապահության նախարարության ներկայացուցիչը նշել Է, որ «անցած 24 ժամում Իրանում մահացել Է 211 հիվանդ, իսկ մահացու վախճանների ընդհանուր թիվը հասել Է 26 380-ի»: Առողջապահության նախարարության տվյալներով՝ ընդամենը երկրում առողջացել Է 383 368 մարդ:Սեպտեմբերի 19-ին Թեհրանի մայրաքաղաքային նահանգում վիրուսի տարածման հակազդման շտաբի ղեկավար Ալիռըզա Զալին հայտարարել Է, որ տարածաշրջանի տարածքում սկսվել Է վարակի տարածման երրորդ ալիքը: Վերջին օրերին Իրանում դիտվում Է վարակման դեպքերի թվի նոր աճ՝: Ցուցանիշների հարաբերական անկում Է դիտվել ամռան վերջին, օգոստոսի 31-ին հիվանդացության աճի օրական ցուցանիշն իջել Է վերջին շաբաթների ընթացքում մինչեւ նվազագույնը (1 642): Դրանից հետո նոր ախտահարվածների թիվը կրկին սկսել Է աճել եւ վերջին ինն օրվա ընթացքում յոթն անգամ գերազացել Է օրական 3,5 հազարի նշագիծը: Պաշտոնապես Իրանում կորոնավիրուսի տարածման երկրորդ ալիքն սկսվելու մասին հայտարարվել Է հուլիսի 15-ին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am