Հերթական հակառեկորդը. Վրաստանում COVID-19-ով ախտահարվածների թիվը մեկ օրում ավելացել Է 448-ով

Armenpress 15:24, 1 Հոկտեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանում կորոնավիրուսով վարակման օրական ցուցանիշը շարունակում Է աճել. կորոնավիրուսով վարակման հայտնաբերված նոր դեպքերի թիվը վերջին օրն ավելացել Է 448-ով:

Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, StopCov պաշտոնական կայքի տվյալներով՝ երկրում վարակվածների ընդհանուր քանակը կազմում Է 6 640: Դրա հետ մեկտեղ վերջին 24 ժամում քովիդ-կլինիկաներից դուրս Է գրվել 299 մարդ, համավարակի սկզբից ի վեր բուժվել Է 3 419 հիվանդ, մահացել Է 39-ը:

Այժմ կարանտինում Է գտնվում 5 392, ստացիոնարներում՝ 836 մարդ, եւս 1 100-ը՝ քովիդ-հյուրանոցներում:

Վրաստանի 41 քաղաքացի բուժման Է բերվել այլ երկրներից: Վրաստանում կորոնավիրուսի առաջին դեպքն արձանագրվել Է փետրվարի 26-ին, հաղորդել Է Sputnik-ը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am