Բելգիայի նոր կառավարությունը Ալեքսանդր դե Կրոոյի գլխավորությամբ երդում Է տվել

Armenpress 13:25, 1 Հոկտեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հոկտեմբերի 1-ին Բելգիայի նոր դաշնային կառավարությունը վարչապետ Ալեքսանդր դե Կրոոյի գլխավորությամբ երդում Է տվել: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Belga ազգային գործակալությունը:

«Նոր վարչապետ Ալեքսանդր դե Կրոոն երդում Է տվել (բելգիացիների Ֆիլիպ) թագավորին»,- հայտնել Է գործակալությունը: Նոր կառավարող կոալիցիան ներառում Է բոլոր քաղաքական ուղղությունների յոթ կուսակցություններ՝ սոցիալիստներից մինչեւ լիբերլաներ, կառավարության կազմ են մտել 15 նախարարներ եւ հինգ պետքարտուղարներ, արտգործնախարարության ղեկավար Է նշանակվել հեռացած տեխնիկական կաբինետի նախկին վարչապետ Սոֆի Վիլյամսը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am