«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ. Վճռական մենակի հոգեբանությունը ընթացք է դեպի հաղթանակ

Armenpress 08:40, 1 Հոկտեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ/ԱՐՄԵՆՊՐԵՍ: «ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն, ակադեմիկոս Աշոտ Մելքոնյանի հետ զրույցում «ՀՀ»-ն անդրադարձել է հայ-ադրբեջանական ներկա պատերազմին եւ աշխարհաքաղաքական առկա խնդիրներին։

«Ես չէի ասի,- մասնավորապես նշել է նա,- թե միանշանակ մենք մենակ ենք։ Իհարկե, դիվանագիտությունը այլ բան է՝ բացահայտ օժանդակություն չկա եւ չի էլ կարող լինել: Եթե, իհարկե, դեպքերի զարգացումը չտանի նրան, որ Հայաստանի Հանրապետության տարածքը դառնա Թուրքիայի համար պատերազմական թատերաբեմ։ Բնականաբար, այդ ժամանակ անկարելի է, որ չմիջամտեն ՀԱՊԿ անդամ երկրները, մասնավորապես՝ Ռուսաստանը։ Համենայնդեպս, իրավիճակը հուսահատ չի կարելի համարել, որ ինչպես հարյուր տարի առաջ էր, հիմա էլ մենակ ենք մնացել Թուրքիայի դեմ։ Այդպես չէ... Իսկ ինչ վերաբերում է պատերազմի ելքին, ապա միանշանակ հաղթանակը մերն է լինելու։ Ես կասկած չունեմ այդ հարցում, որովհետեւ այդ՝  կարծեցյալ միայնակ լինելու հոգեբանությունը քեզ մոտ ամրացնում է հաղթելու վճռականությունը, դա տանում է միայն ու միայն դեպի  հաղթանակ»:

                      Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am