Չեռնոգորիայի նախագահը ԼՂ հակամարտության լուծման միակ ուղի է համարում երկխոսությունը

Armenpress 23:28, 30 Սեպտեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 30 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չեռնոգորիայի նախագահ Միլո Ջուկանովիչը «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում վերսկսված մարտական գործողություններին՝ նշելով, որ երկխոսությունն ու համագործակցությունը տևական լուծումների հասնելու միակ ուղին են։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ձեռնոգորիայի նախագահն իր գրառման մեջ նշել է. «Կիսում եմ Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում վերսկսված մարտական գործողությունների առիթով հնչեցված լուրջ մտահոգությունները։ Մենք միանում ենք ԵՄ խորհրդի՝ ռազմական գործողությունների դադարեցման, հետագա էսկալացիայի կանխման և առանց նախապայմանների բանակցություններին վերադառնալու կոչին։ Երկխոսությունն ու համագործակցությունը տևական լուծումների հասնելու միակ ուղին են»։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am