ՀՀ-ում ԱՀ ներկայացուցչությունը հորդորում է նախքան Արցախին օգնություն նախաձեռնումը կապ հաստատել

Armenpress 20:27, 30 Սեպտեմբեր, 2020

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 30 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում Արցախի ներկայացուցչությունը հորդորում է նախքան Արցախին օգնություն նախաձեռնումը կապ հաստատել ներկայացուցչության հետ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ներկայացուցչության հայտարարության մեջ նշված է։

«Սիրելի՛ հայրենակիցներ, ՀՀ-ում ԱՀ մշտական ներկայացուցչությունը հեռախոսազանգեր է ստանում կազմակերպություններից և անհատներից՝ Պաշտպանության բանակի, Արցախի բնակիչների, ինչպես նաև ՀՀ-ում գտնվող Արցախի քաղաքացիների կարիքների համար իրային պարագաներ և սննդամթերք նվիրաբերելու առաջարկով:

Գործընթացը կանոնակարգված կազմակերպելու համար խնդրում ենք դիմել հետևյալ հեռախոսահամարներով․

Արցախի Հանրապետության քաղաքացիների հետ կապված հարցերով՝ 010 249910 010 249920 010 249960

Oգնության պահեստավորման հարցերով`

010 249944 Տրանսպորտային միրջոցների առաջարկների դեպքում՝ 010 249955

Խնդրում ենք, նախքան օգնության նախաձեռնումը, ինչպես նաև այլ հարցերի դեպքում, կապ հաստատել ներկայացուցչության հետ ներքոհիշյալ համարներով՝ 010 249977 010249988»։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am