Լևոն Արոնյանը 9-րդն է ՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակում

Armenpress 17:16, 30 Սեպտեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 30 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը զիջել է դիրքը ՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` շախմատի միջազգային ֆեդերացիայի հոկտեմբեր ամսվա դասակարգման աղյուսակում Արոնյանը 9-րդն է: Նախորդ ամսվա համեմատ զիջել է դիրքը 2 տեղով: Հայ գրոսմայստերներից դասակարգման աղյուսակում են նաև Գաբրիել Սարգսյանը (52-րդ տեղ), Հրանտ Մելքումյանը (78-րդ տեղ), Կարեն Գրիգորյանը (85-րդ տեղ):

Դասակարգման աղյուսակում առաջատարն աշխարհի գործող չեմպիոն Մագնուս Կարլսենն է:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am