Amazon-ի՝ Ֆլորիդայում գտնվող պահեստում հրաձգություն է տեղի ունեցել

Armenpress 16:48, 30 Սեպտեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 30 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Առնվազն մեկ մարդ Է զոհվել Ջեքսոնվիլ քաղաքում (Ֆլորիդայի նահանգ) ԱՄՆ-ի Amazon ընկերության պահեստում: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպերս»-ը, սեպետեմբերի 30-ին այդ մասին տեղեկացրել Է CNN հեռուստաընկերությունը՝ վկայակոչելով տեղի ոստիկանությանը:

Հեռուստաալիքի տվյալներով՝ սեպտեմբերի 29-ի երեկոյան ոստիկանները հրազենային վերքերով տղամարդու եւ կնոջ են հայտնաբերել Amazon-ի պահեստում, որտեղ նրանց կանչել Էին ստուգելու կրակոցների մասին տեղեկատվությունը:

Ինչպես մամուլի ասուլիսում հայտնել Է իրավապահ մարմինների ներկայացուցիչը, կինը մահացել Է տեղում, տղամարդուն տարել են հիվանդանոց:

Այս պահին նրա վիճակի մասին տեղեկատվություն չկա:

Պահեստում նաեւ հրազեն Է հայտնաբերվել: Ներկայումս կատարվում Է միջադեպի հետաքննություն, ոստիկանությունը հարցաքննում Է վկաներին: Նախական տեղեկատվությամբ՝ երկու զոհերն Amazon-ի աշխատակիցներ են եւ, հավանաբար, հարաբերություններ են ունեցել, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am