ՄԻԱՎ-ից առաջին բուժված հիվանդը ԱՄՆ-ում մահացել Է քաղցկեղից

Armenpress 16:33, 30 Սեպտեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 30 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկացի Թիմոթի Ռեյ Բրաունը՝ առաջին մարդը, որին հաջողվել Է ՄԻԱՎ-վարակից բուժվել 13 տարի առաջ, ԱՄՆ-ում մահացել Է քաղցկեղային հիվանդության կրկնվելուց հետո: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդվում Է նրա Facebook-օգտահաշվում:

«Մեծ ցավով հայտնում եմ, որ Թիմոթին հինգ ամիս սպիտակարյունության դեմ պայքարելուց հետո այսօր կյանքից հեռացավ»,-գրել Է նրա կյանքի ուղեկիցը՝ Թիմ Հյոֆգենը: Բրաունը, որը հայտնի Էր որպես «Բեռլինի հիվանդ», 2007 թվականին դոնորական ոսկրածուծի փոխպատվաստման Է ենթարկվել:

Այն անցկացվել Է ուռուցքային հիվանդության բուժման համար, բայց միաժամանակ հաջողվել Է հաղթահարել ՄԻԱՎ-վարակը:

Այդ ժամանակվանից Բրաունի մոտ ՄԻԱՎ-ի ոչ մի ախտանշան չի դիտվել: 2019 թվականին սպիտակարյունությունը կրկնվել Է:

Վերջին ժամանակներս, ինչպես հաղորդել են ԶԼՄ-ները, Բրաունը գտնվում Էր Կալիֆոռնիայի հոսփիսում: 2020 թվականի մարտին բժիշկները հաստատել են ՄԻԱՎ-ից բուժման երկրորդ դեպքը: New York Times թերթը գրել Է, որ բուժված «Լոնդոնի հիվանդը»՝ 40-ամյա Ադամ Կաստիլիեխոն, սերված Է Վենեսուելայից: Նա ՄԻԱՎ-վարակով տառապում Է 2003 թվականից, իսկ 2012 թվականին նրան ախտոշորել Էին Հոջքինի չարորակ լիմֆոմա: Նա նույնպես, ինչպես եւ Բրաունը, ստացել Է դոնորական ոսկրածուծի փոխպատվաստում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am