ՊԲ-ն շարունակում է բոլոր ուղղություններով ձախողել թշնամու գրոհները. Արցախի նախագահ

Armenpress 14:09, 30 Սեպտեմբեր, 2020

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 30 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պաշտպանության բանակը շարունակում է վստահորեն կատարել իր առջև դրված մարտական խնդիրը՝ բոլոր ուղղություններով ձախողելով թշնամու գրոհները: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին ֆեյոբուքի իր էջում գրել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը:

«Պաշտպանության նախարար Ջալալ Հարությունյանի վստահ հրամանատարությամբ մեր տղաներն արդյունավետ կերպով իրականացնում են Հայրենիքի պաշտպանության սուրբ առաքելությունը»,- գրել է նա:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am