Քուվեյթի նոր Էմիրը երդում Է տվել խորհրդարանի առջեւ

Armenpress 13:08, 30 Սեպտեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 30 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Քուվեյթի նոր Էմիր շեյխ Նավաֆ ալ Ահմեդ ալ Ջաբեր աս Սաբահը սեպտեմբերի 30-ին հավատարմության երդում Է տվել Ազգային ժողովի (խորհրդարանի) առջեւ՝ որպես երկրի նոր տիրակալ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

83-ամյա գահաժառանգ այքայազնը սեպտեմբերի 29-ին Էմիր Է հայտարարվել Քուվեյթի 91-ամյա Էմիր շեյխ Սաբահ ալ Ահմեդ ալ Ջաբեր աս Սաբահի մահվանից հետո, որը մահացել Է ԱՄՆ-ում, որտեղ հուլիսից բուժում Էր անցնում: Արդեն այն ժամանակ պետության ղեկավարի հոսպիտալացման կապակցությամբ նրա խորթ եղբայր գահաժառանգ արքայազն Նավաֆն օժտվել Էր մի շարք իշխանական լիազորություններով:

Քուվեյթի Սահմանադրության համաձայն՝ գահաժառանգը տիրակալի մահվանից հետո ավտոմատ կերպով դառնում Է Էմիր, բայց ամբողջ իշխանությունն ընդունում Է լոկ խորհրդարանի առջեւ երդում տալուց հետո, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am