«Արարատ-Արմենիա» - «Ցրվենա Զվեզդա» հանդիպումը կսպասարկեն հույները

Armenpress 17:41, 29 Սեպտեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 29 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  «Արարատ-Արմենիա» - «Ցրվենա Զվեզդա» հանդիպման մրցավարները հայտնի են:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Երևանում կայանալիք ՈՒԵՖԱ Եվրոպա Լիգայի փլեյ-օֆֆ փուլի «Արարատ-Արմենիա» - «Ցրվենա Զվեզդա» հանդիպումը կսպասարկեն հույն մրցավարները: Խաղի գլխավոր մրցավարն է  Տասոս Սիդիրոպուլոսը, նրան կօգնեն  Պոլիչրոնիս Կոստարասը և Լազարոս Դիմիտրիդասը: Չորրորդ պաշտոնյան է Իոանիս Պապադոպուլոսը:

Հանդիպումը կկայանա հոկտեմբերի 1-ին և կմեկնարկի Երևանի ժամանակով 18:00-ին:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am