Ճապոնիայի վարչապետը հայտարարել Է Ռուսաստանի հետ հարաբերությունները զարգացնելու մասին

Armenpress 16:41, 29 Սեպտեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 29 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ճապոնիայի վարչապետ Յոսիհիդե Սուգան լրագրողներին հայտարարել Է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցի ժամանակ մտադրություն Է հայտնել ամբողջությամբ զարգացնել Ռուսաստանի հետ հարաբերությունները, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Ես ցանկանում եմ ամբողջությամբ զարգացնել ճապոնա-ռուսական հարաբերությունները»,-ասել Է Սուգան: Նրա խոսքով՝ ինքը խոստանում Է վերջ դնել «հյուսիսային տարածքների» խնդրին, ինչպես Ճապոնիայում անվանում են Հարավային Կուրիլները, եւ «այն չթողնել հաջորդ սերունդներին»: Ինչպես հաղորդվել Է ավելի վաղ, Սուգայի եւ Պուտինի հեռախոսազրույցը տեղի Է ունեցել սեպտեմբերի 29-ին: Դրանք Ռուսաստանի ղեկավարի եւ սեպտեմբերի 16-ին Ճապոնիայի 99-րդ վարչապետ ընտրված Սուգայի առաջին բանակցություններն Էին, ով այդ պաշտոնում փոխարինել Է առողջական վիճակի պատճառով պաշտոնից հեռացած Սինձո Աբեին, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am