Զոհված ներկայացված զինծառայող Վահագն Թախմազյանը ողջ է և շարունակում է կատարել իր մարտական խնդիրը

Armenpress 15:46, 29 Սեպտեմբեր, 2020

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 29 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Պաշտպանության նախարարությունը ճշգրտել է զոհված զինծառայողների տվյալներն ու նշել, որ ավելի վաղ զոհված ներկայացված զինծառայողներից մեկը ողջ է և շարունակում է կատարել իր առջև դրված մարտական խնդիրը:

«Արմենպրես»-ը ներկայացնում է ՊԲ հաղորդագրությունը.

«Հասկանալով Ձեր վրդովմունքը՝ կապված զոհերի մասին հրապարակվող ցուցակներում անճշտությունների հետ, տեղեկացնում ենք, որ պատերազմական պայմաններում, երբ ամեն պահի փոխվում է մարտական իրավիճակը, ցավոք սրտի, հնարավոր չի լինում խուսափել նաև նման դեպքերից: Տեղեկացնում ենք, որ զինծառայող Վահագն Վարդանի Թախմազյանը ողջ է և շարունակում է կատարել իր առջև դրված մարտական խնդիրը: Հայցում ենք զինծառայող Թախմազյանի հարազատների ներողամտությունը»:



Այս թեմայով

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am