Ինչպես աջակցություն ցուցաբերել Արցախին. բոլոր կոնտակտները Հայաստանից և Սփյուռքից օգնության համար

Armenpress 14:15, 29 Սեպտեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 29 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախին ու Պաշտպանության բանակին նյութական աջակցություն ցուցաբերելու համար հարկավոր է դիմել մարզպետարաններ, Երևանում՝ վարչական շրջաններ, իսկ գումարային աջակցության համար՝  փոխանցումներ իրականացնել «Հայաստան» համահայկական հիմնադրամի` himnadram.org կայքի միջոցով:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը:

Եթե ցանկանում եք աջակցել Արցախին ու Պաշտպանության բանակին, ապա ստորև կարող եք կարդալ թե ինչպես:

ՀՀ մարզերից և Երևանից նյութական աջակցություն ցուցաբերելու գործընթացը

ՀՀ մարզերից մեկում բնակվելու պարագայում քաղաքացիները նյութական աջակցություն կարող են ցուցաբերել՝ դիմելով մարզպետարանի կոնտակտային անձին, ով կուղղորդի ինչպես ճիշտ կազմակերպել գործընթացը:

Արագածոտն - 055042400 Արմավիր - 093929595 Արարատ - 091480731 Գեղարքունիք - 077355441 Կոտայք - 091475565, 098475565, 055254200 Վայոց Ձոր - 093855010 Լոռի - 098950214 Շիրակ - 098090807 Տավուշ - 094525101 Սյունիք - 094324959

Երևան քաղաքում ապրողները կարող են դիմել իրենց վարչական շրջանի կոնտակտային անձին, ով կօգնի ճիշտ կազմակերպել գործընթացը:

Ավան - 011518113, 011518147, 094334465 Արաբկիր - 011518180, 011518179, 093414401 Աջափնյակ - 011518044, 011518033, 098677627 Դավիթաշեն - 011518259, 011518289, 091910676 Կենտրոն - 011518420, 011518416, 098494419 Էրեբունի - 011518360, 011518361, 093835064 Մալաթիա-Սեբաստիա - 011518572, 011518512, 098696679 Նոր Նորք - 011518611, 011518673, 011518654, 091499087 Նորք-Մարաշ - 011518706, 098499469 Նուբարաշեն - 011518732, 077355653 Շենգավիթ - 011518797, 094989778 Քանաքեռ-Զեյթուն - 011518835, 011518837, 011518838, 055714752, 091714752

Համապատասխան աշխատակիցը, ելնելով առկա կարիքներից, կհուշի բոլորին, թե ինչ տեսակի աջակցություն է հարկավոր տվյալ ժամանակահատվածում:

Սփյուռքից նյութական աջակցություն ցուցաբերելու գործընթացը

Սփյուռքից ցանկացած տեսակի աջակցություն ցուցաբերելու նպատակով բոլոր հայրենակիցները կարող են զանգահարել նշված հեռախոսահամարով՝ +37410589155:

Դրամական փոխանցումներն իրականացվում են «Հայաստան» համահայկական հիմնադրամի` himnadram.org կայքի միջոցով:

Հիմնադրամին $10.000-ից ավելի փոխանցումները հարկավոր է իրականացնել բանկային փոխանցումով՝ Կենտրոնական բանկում բացված հատուկ հաշվեհամարներին (հաշվեհամարները՝ ստորև):

Դրամական, դոլարային, եվրոյով և ռուբլիով փոխանցումներ

Եթե ծանրաբեռնվածության պատճառով կայքի հասանելիության հետ խնդիր առաջանա հնարավոր է օգտագործել տրամադրվող հաշվեհամարները:

Արտերկրից փոխանցումների դեպքում փոխանցման նպատակը հարկավոր է նշել՝ Համազգային դրամահավաք կամ հումանիտար օգնություն:

Դրամական փոխանցումների համար՝ ՀՀ կենտրոնական բանկ ՀՀ. ք Երևան, Վ.Սարգսյանի 6, 0010 հ/հ 103003240159 (AMD) «Հայաստան» համահայկական հիմնադրամ

Եվրոյով փոխանցումների համար՝ Correspondent bank: Commerzbank, Frankfurt SWIFT code: COBADEFF Beneficiary’s Bank: Acc. No: 400886424101 EUR Central Bank of the Republic of Armenia SWIFT (BIC) code: CBRAAM22 Beneficiary: Acc. 103003249150 All-Armenian Fund

Դոլարային փոխանցումների համար՝ Correspondent Bank: JPM Chase Bank N.A., New York SWIFT code: CHASUS33 Beneficiary’s Bank: Acc. No: 001-1-010782 Central Bank of the Republic of Armenia SWIFT (BIC) code: CBRAAM22 Beneficiary: Acc. 103003241157 All-Armenian Fund

Ռուբլիով փոխանցումների համար՝Банк получателяМежгосударственный Банк, МоскваБИК 044525362К/с 30101810800000000362 в ОПЕРЫ Московского ГТУ Банка РоссииПолучательК/с 30111810400000000002Центральный Банк Республики АрменияИНН 9909106378КПП 774487001Назначение платежаРасчетный счет: 103003248152Общеармянский фонд

Paypal: info@armeniafund.org

Տիգրան Ավինյանը կոչ է արել զերծ մնալ ինքնուրույն կարիքի գնահատում իրականացնելուց:

Նա կոչ է արել նաև ցանկացած նախաձեռնություն սկսելուց առաջ համաձայնեցնել գործողությունները մարզերում՝ մարզային իշխանության, Երևանում՝ վարչական շրջանների հետ, որպեսզի աջակցությունը հնարավորինս հասցեական լինի: 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am