«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ. Երբ հայրենիքը վտանգի մեջ է, բոլորս ենք զինվոր

Armenpress 08:34, 29 Սեպտեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 29 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ/ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Անկախ նրանից` ռազմի դաշտում ենք, սահմանամերձ տարածքում թե թիկունքում, բոլորս մեր հայրենիքի զինվորն ենք ու նրա պաշտպանը եւ պատասխանատու ենք մեր յուրաքանչյուր քայլի, գործի ու խոսքի համար, եւ որեւէ մեկը իրավունք չունի լռեցնել այն ձայնը, որ հնչում է հայրենիքի պաշտպանության օգտին կամ արգելի որեւէ մեկի զենքով պաշտպանել հայրենին, եթե այդ մեկն անգամ դատապարտյալ է կամ համակրանք չի վայելում այս կամ այն շրջանակներում…

Հայրենիքը բոլորինս է, ինչպիսին էլ լինի մեզանից յուրաքանչյուրը, ինչպիսի ընդունակությունների, համոզմունքների կամ դավանանքի տեր, իրավունք ու, նախ եւ առաջ, պարտականություն ունի ծառայել հայրենիքի պաշտպանության սուրբ գործին, եւ պատերազմի շեմին հերոսներ որոնելու ժամանակն ու խնդիրը չէ. բոլորը իրենց ուժն ու գիտելիքները պետք է ներդնեն գերագույն լարումով եւ զբաղվեն իրենց ուղղակի պարտականություններով...»։

                      Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am