«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ. Որտե՞ղ է թուրքին ներել-հանդուրժելու սահմանը

Armenpress 08:40, 29 Սեպտեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 29 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ/ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Թուրքիայի նպատակը նոր իրավիճակում նոր պայմանների առաջադրումն էր: Այդ երկիրը հիմա էլ է ձգտում նոր իրավիճակի: Եվ ոչ միայն հանուն Ադրբեջանի: Ադրբեջանը փաստացի գոյություն էլ չունի նրա համար, այլ նրա տարածքի մի մասն է կազմում: Թուրքերը կիրառում են նույն ձեռագիրը ոչ միայն Արցախի հարցում առավելություն ունենալու եւ այդ դիրքերից հանդես գալու համար, այլեւ հակազդելու այն հայտարարություններին, որ Թուրքիայի ու Հայաստանի միջեւ կնքված վերջին պայմանագիրը Սեւրի պայմանագիրն է, եւ այն պետք է իրականություն դառնա:

Այլ կերպ ասած՝ նոր իրավիճակ ստեղծելու ու նոր պայմաններ պարտադրելու համար Թուրքիան օգտագործում է ադրբեջանցիների արյունը: Կրկին տարածվում են կեղծ լուրեր՝ հայության միասնականությունը խարխլելու համար: Բայց դա այլեւս երբեք տեղի չի ունենա: Այս պատերազմը, այո, ծնելու է նոր իրավիճակ, բայց այդ իրավիճակում առավել ուժեղ է հնչելու Հայաստանի ձայնը»:

                                   Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am